
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համացանցում տարածվող մի տեսանյութի, որում տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանն իրեն մեղադրում է Շաքի գյուղում տեղի ունեցած հայտնի միջադեպը կանանց նկատմամբ ընտանեկան բռնության արշավի համատեքստում չդապարտելու համար:
Աննա Հակոբյանը հեգնում է բլոգերի տրամաբանությունը՝ եթե պատմության մեջ կա տուն, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կա կին, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է: Ու Հակոբյանը գալիս է այն եզրահանգման, որ տեղի ունեցածն ընտանեկան բռնության դեմ արշավի համատեքստում չէ:
Իսկ երիտասարդի բարձրաձայնած միտքը, թե Աննա Հակոբյանը բռնության ենթարկված կանանց պաշտպանելով՝ փորձում է վերջիններիս ձայները ստանալ ու պատրաստվել՝ 2031 թվականին վարչապետի թեկնածու առաջադրվելու համար, սխալ է ու ինքը նման մտադրություն չունի: