Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Լումեցանեի» հետ: Միլանյան թիմը հաղթել է 2-0 հաշվով:
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացել է Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը և կատարել հետևյալ գրառումը.
«Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից»:
Սա «Ինտերի» վերջին ընկերական հանդիպումն էր միջազգային դադարի ընթացքում: