Zara-ն հեռացրել է համակենտրոնացման ճամբարի համազգեստին նման Հելոուինի կոստյումը

Zara-ն հեռացրել է համակենտրոնացման ճամբարի համազգեստին նման Հելոուինի կոստյումը

Իսպանական Zara-ն կայքից հեռացրել է երեխաների համար նախատեսված Հելոուինի կոստյումը, որը սոցիալական ցանցերում քննադատության էր արժանացել՝ նացիստական համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների համազգեստներին նմանվելու պատճառով։

Մոխրագույն-կապույտ, ուղղահայաց գծերով կոստյումը ԱՄՆ-ում վաճառվում էր 59,90 դոլարով։ Օգտատերերի կարծիքով՝ դրա որոշ դետալներ հիշեցնում էին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների լուսանկարներում պատկերված համազգեստներն ու փշալարերը։

Zara-ն չի հայտնել ապրանքը հեռացնելու պատճառը և չի մեկնաբանել առաջացած քննադատությունը։

Սա ընկերության համար նմանատիպ առաջին դեպքը չէ։ 2007 թվականին Zara-ն հեռացրել էր սվաստիկայով պայուսակ, իսկ 2014-ին՝ համակենտրոնացման ճամբարների համազգեստներին նմանեցված գծավոր վերնաշապիկ։

Հոլոքոստի վերապրածներին ներկայացնող Claims Conference-ը նշել է, որ նման միջադեպերը ևս մեկ անգամ ընդգծում են Հոլոքոստի մասին կրթության կարևորությունը։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment