Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենի կինը զինված ադրբեջանցու Հայաստան ներթափանցելու դեպքը համեմատում է սովորական միգրանտների սահմանահատման հետ. Լիա Սարգսյան



«Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Նազարյանը, զինված ադրբեջանցու՝ Հայաստան ներթափանցելու դեպքը համեմատում է սովորական միգրանտների սահմանահատման հետ ու մի բան էլ մուննաթ է գալիս՝ «տեղով հիմարություն», «այդպիսի դեպքեր ամենուր են»։ Հիշեցնենք՝ խոսքը սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի մասին է, որը Շաքիում մտել է բնակելի տուն և կրակել հայ կնոջ վրա։

Ի դեպ, նա Հայաստանում չի ապրում:

Հիշեցնենք՝ Արմեն Քոլոյանի՝ Հանրային ռադիոյի ղեկավար նշանակվելուց կարճ ժամանակ անց նրա մասնակցությամբ աղմկահարույց պատմություն եղավ հենց Ադրբեջանի թեմայով։ Քոլոյանը Հանրային ռադիոյի newsroom-ում տեղադրել էր Բաքվի և Անկարայի ժամերը ցույց տվող ժամացույցներ։ Երբ լրագրողները նկատեցին, որ խոսքը Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող պետությունների մասին է, նա պատասխանեց՝ «Դա ձեր մեկնաբանությունն է»։

Ավելի ուշ Քոլոյանը նույն թեմայով հայտարարեց, որ եթե որոշենք՝ «Բաքու չկա», կարող ենք աչքներս փակել, բայց «մեկ է՝ կա»։ Իսկ երբ նրան ուղիղ հարցրին՝ Ադրբեջանը թշնամի՞ պետություն է համարում, թե ոչ, նա հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դա քաղաքական գնահատական կլինի, իսկ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը քաղաքական գնահատականներ չի տալիս։

Այսքանը:



Լիա Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment