Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) անդամ երկրները իրենց պաշարներից մոտ 325 միլիոն բարել նավթ են բաց թողել մարտ ամսին համաձայնեցված 400 միլիոն բարել ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը՝ G7-ի առաջնորդների տեսակոնֆերանսի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի ճգնաժամը շարունակում է մնալ չափազանց լուրջ էներգետիկ շուկայի համար, մասնավորապես՝ դիզելային վառելիքի հատվածում, և նշել է ՄԷԳ-ի կողմից էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Բիրոլի խոսքով՝ նախատեսված ծավալի ավելի քան 80%-ի բացթողումը նշանակալի դեր է խաղացել մատակարարման բացը լրացնելու և շուկաները կայունացնելու գործում։