Քաղաքագետներ Միքայել Զոլյանն ու Էդգար Վարդանյանը «պալիԾիկա» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել են Հայաստանի անկախության գործընթացին, համաշխարհային հեղափոխություններին ու 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը։ Նրանք խոսել են ՀՀ գործող սահմանադրության մասին, սպասվող սահմանադրական փոփոխություններին, այդ գործընթացի կարևորությանն ու անհրաժեշտությանը։
Հաղորդաշարն իրականացվում է ««Պրոգլաբ» առաջադեմ քաղաքականության աշխատարան» կրթահետազոտական ՀԿ-ի և «Ռադար Արմենիա»-ի համագործակցությամբ՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Նրանում արտահայտված կարծիքների և դիրքորոշումների համընկնումը Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և նրա աշխատակիցների տեսակետների հետ պարտադիր չէ։
