
Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը Աշխարհի առաջնությունից առաջ հոկտեմբերի 2–12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Գերմանիայում ՝ ավարտին հասցնելով նախապատրաստական վերջին փուլը։
Հոկտեմբեր 13–26-ը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կկայանա սպորտային մարմնամարզության մեծահասակների Աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով.
• Արթուր Դավթյան
• Արթուր Ավետիսյան
• Համլետ Մանուկյան
• Մամիկոն Խաչատրյան
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հաջողություն և արդյունավետ մրցելույթներ է մաղթում մեր մարզիկներին և մարզչական շտաբին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատվով կներկայացնեն Հայաստանը Աշխարհի առաջնությունում։