Լոս Անջելեսում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

Լոս Անջելեսի Նորթրիջ թաղամասի University Plaza առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը՝ ժամը 23:00-ից հետո: Կրակոցները հնչել են Կալիֆոռնիայի համալսարանի հարևանությամբ գտնվող առևտրային գոտում:

Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել մեծ հավաքույթի կամ խնջույքի վերաբերյալ ահազանգով, ինչից հետո լսվել են կրակոցներ: Ըստ նախնական տվյալների՝ բացի երկու զոհից, առնվազն մեկ մարդ դանակահարվել է:

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները շրջափակել են տարածքը և հարցաքննության նպատակով ձերբակալել տասնյակ մարդկանց:

Կասկածյալների ինքնության կամ հստակ դրդապատճառների մասին Լոս Անջելեսի ոստիկանությունը պաշտոնական մանրամասներ դեռևս չի հաղորդել:

Leave a Comment