
87 տարեկանում մահացել է 1980-ականների վերջին հայտնի խորհրդային հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկին։ Հանրությանը նա հայտնի էր դարձել իր «առողջության հեռուստատեսային սեանսներով», որոնք գրավում էին միլիոնավոր հեռուստադիտողների ուշադրությունը:
Կաշպիրովսկու մահվան մասին հայտարարել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։ Կաշպիրովսկու տնօրեն Սերգեյ Ռուդիխը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է տեղեկատվությունը:
Ուկրաինայի Խմելնիցկի մարզում ծնված Կաշպիրովսկին մասնագիտությամբ հոգեբույժ էր: Մինչև հռչակ ձեռք բերելը, նա ավելի քան 20 տարի աշխատել է Վիննիցայի հոգեբուժարանում:
1989 թվականին հեռարձկվող Կաշպիրովսկու «առողջության սեանսներ» զգալի լսարան հավաքեցին։ Հատկապես տարեցները պնդում էին, որ այդ սեանսներն իսկապես բարերար ազդեցություն են ունեցել իրենց բարեկեցության վրա։