Ավստրալիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Ավստրալիայի Նյուքասլ քաղաքում մեքենան մխրճվել է ռեգբիի երկրպագուների բազմության մեջ, ինչի հետևանքով տուժել է 10 մարդ:

Տուժածների թվում կան երեխաներ: Նրանցից երկուսը՝ 5-ամյա աղջիկը և 67-ամյա տղամարդը, ծայրահեղ ծանր վիճակում են: Մնացած տուժածների վիճակը գնահատվում է կայուն:

Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է մեքենայի 18-ամյա վարորդին:

Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ: Վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ ալկոհոլի և թմրանյութերի առկայության ստուգման թեստեր անցկացնելու համար:

 

Leave a Comment