Flydubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ահաբեկչական հարձակում․ ԱՄԷ գլխավոր դատախազ

ԱՄԷ գլխավոր դատախազությունը, Դուբայից Թել Ավիվ թռիչքի ժամանակ արտակարգ վայրէջք կատարած Flydubai չվերթի քննության ընթացքում, եզրակացրել է, որ երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է ինքնաթիռի հրամանատարի վրա: ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ Շամսին հայտարարել է, որ հարձակվողը փորձում էր ահաբեկչական հարձակում իրականացնել, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, հաղորդել է WAM պետական ​​լրատվական գործակալությունը:

Ըստ գլխավոր դատախազի, խցիկում հրամանատարի վրա հարձակվելով՝ երկրորդ օդաչուն փորձել է իր ձեռքը վերցնել ինքնաթիռի վերահսկողությունը: Հետաքննությունը շարունակվում է և կպարզվի միջադեպի հանգամանքները, հարձակվողի դրդապատճառները և հնարավոր կապերը:

Երկրորդ օդաչուին նախկինում արգելել են թռիչքներ իրականացնել Oman Air-ում․ ԶԼՄ

Ամերիկյան ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով հետախուզության և իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներին, գրել է, որ սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող FZ1073 չվերթի երկրորդ օդաչուն նախկինում ազատվել էր Oman Air-ից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ABC News-ը հաղորդում է, որ 2024 թվականին ավիաընկերությունում որպես երկրորդ օդաչու իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում նրա մոտ հայտնաբերվել են ծայրահեղական նյութեր։

Հեռուստաալիքը նաև նշել է կասկածյալի անունը. հետաքննությանը ծանոթ աղբյուրների համաձայն՝ նա 29-ամյա Օմանի քաղաքացի Համամ Ալ-Համմամին է, որին թռիչքներից կասեցվելուց հետո թույլատրվել է շարունակել աշխատանքը Oman Air-ում՝ վարչական պաշտոնում։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ օդանավակայանում՝ ինքնաթիռի առևանգման փորձի մասին հաղորդումից հետո: Միջադեպը տեղի է ունեցել օդաչուի խցիկում տեղի ունեցած կռվի պատճառով, որի ընթացքում ինքնաթիռն արագորեն կորցրել է բարձրությունը՝ 29 վայրկյանում 30,500 ոտնաչափից հասնելով 16,500 ոտնաչափի:

Boeing 737 MAX 8-ում եղել է 174 մարդ, այդ թվում՝ 27 երեխա, որոնց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ էին: Որոշ ուղևորների խոսքով՝ նրանք նախ լսել են օդաչուի խցիկից լսած ճիչեր, ապա օդաչուի խցիկի դուռը բացվել է, և ուղևորները տեսել են վիրավոր օդաչուի արյունոտ հագուստը: Մասնագիտությամբ բժիշկ ուղևորներից մեկը նրան առաջին բուժօգնություն է ցույց տվել: Ինքնաթիռի անձնակազմն ու ուղևորները կարողացել են վնասազերծել հարձակում իրականացնողին։ Օդանավը բաարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։

Leave a Comment