«Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է»․ Սևակ Խաչատրյան

«Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է»․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր Օհանյանին:
Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է և, բնավ, պատահական չէ կալանավորման ժամանակը. շատ մոտ ապագայում Վանաձորում լինելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ Արթուրը վայելում է վանաձորցիների սերն ու հարգանքը…
Ընկեր ջան, ամուր մնա։ Քո կողքին են քո ընկերները, համախոհները և բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությունը…»։

Աղբյուրը`   Սևակ Խաչատրյան

Leave a Comment