Ի՞նչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխությունների մասին

Ինչպես արդոն հայտնել է Iravaban.net-ը, եկամուտների հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձը կարող է ստանալ փոխհատուցում, իր և իր ընտանիքի անդամների համար հաշվետու տարում կատարված սոցիալական կրթական և առողջապահական ծախսերի մասով։ Իսկ դուք գիտեք, որ 2025 թվականի մայիսի մեկից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են փոփոխություններ։

Ի՞նչ է փոխվել և ում է վերաբերվում

Եթե սոցիալական ծախսի դիմաց վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատու միջոցներով, ապա դրա դիմաց հայտարարատու անձը կարող է ստանալ փոխհատուցում։ Բայց հիշեք, որ ծառայություն մատուցողին անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորող փաստաթուղթ, սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցներից կատարված լինելու մասին։ Կարևոր է իմանալ, որ այս դեպքում սոցիալական ծախսը հատուցվում է, եթե այն կատարվել է 2024 թվականի հունվարի մեկից մինչև 2025 թվականի հունիսի մեկը։

Իսկ 2025 թվականի հունիսի մեկից սկսած ֆիզիկական անձը կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում, եթե սոցիալական, օրինակ, կրթական կամ առողջապահական ծախսը կամ դրա դիմաց վճարումը կատարվել է անմիջապես իր կողմից, այլ ոչ թե իր միջոցների հաշվին, այսինքն վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող պետք է նշված լինի հայտարարու ֆիզիկական անձի տվյալները։ Օրինակ, եթե 2025 թվականի հունիսի մեկից հետո երեխայի ատամնաբուժական ծառայության համար անկանխիկ եղանակով վճարում է մայրը, սակայն հայտարարատու հոր միջոցներով, ապա ատամնաբուժարանը հաշվարկային փաստաթուղթը չի կարող դուրս գրել հայտարարատու հոր տվյալներով։

Հարկ է հիշել, որ սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար հունիսի մեկից սկսած սոցիալական ծախսի դիմաց վճարումը պետք է կատարի անձամբ հայտարարատու անձը։ Անհրաժեշտ է նաև իմանալ, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները համայնքների անունից կարող են դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր համայնքների պատվերով իրենց կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով։ Օրինակ, եթե համայնքի ենթակայությամբ գործող մանկապարտեզի կրթական ծառայության համար հայտարարատու ծնողը համայնքի բյուջե է վճարում տեղական վճար, ապա մանկապարտեզը կարող է համայնքի անունից դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ վճարված տեղական վճարի չափով, որպեսզի ծնողը կարողանա օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ Մեկ այլ փոփոխությամբ, եթե աշխատողի կամ նրա ընտանիքի համար առողջության ապահովագրական փաթեթը ձեռք է բերել գործատուն, սակայն ապահովագրավճարի մասով նա հայտարարատու աշխատողի տակ դարձել է հատուցում, ապա աշխատողը կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում իր տրամադրած գումարի չափով։ Այս պարագայում կարևոր է հիշել, որ գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվում է տեղեկանք, ապահովագրավճարի մասով աշխատողից հատուցում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա ընկերությունը հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում գործատուի անունով, իսկ որպես սոցիալական ծախս կատարող նշում է հայտարարատուի տվյալները։

Օգտակար տեղեկատվություն նաև այն մասին, որ առողջական պահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման կարգով սոցիալական փաթեթի շահառուներից բացի, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողները ևս առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։ Ի դեպ, ինչպես սոցիալական փաթեթի շահառու առուները, այնպես էլ այս աշխատողները ատամնաբուժական ծառայությունների մասով կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից իրենց և կամ ընտանիքի անդամների համար։ Սկանավորեք QR կոդը և ծանոթացեք սոցիալական ծախսի փոխհատուցման մանրամասներին։ Եղեք իրազեկ, պետական եկամուտների կոմիտեն։

Տեղեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment