Օրհնյալ ապահովություն

Օրհնյալ ապահովություն

03.10.2026 | 00:03

«Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն,

արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս

ունեցողները հավիտյան պիտի մնան» (Եսայի, ԼԲ, 17)։

Հանգիստ եղեք և իմացեք, որ Աստված եմ: Երբ հոգին ձեռք բերի այս անդորրությունը, միայն այն ժամանակ ճշմարիտ գործ կկատարվի. միտքը, հոգին ու մարմինը իրապես կզորանան` տոկալու և հաղթելու համար:

Արդարության գործը խաղաղությունն է, այսինքն` ապրել արդար կյանքով, ապրել միայն Ինձ հետ: Այսօրինակ կյանքն է, որ ապահովություն է գտնում և համակվում անդորրությամբ:

Ապահովությունը այն հանգստությունն է, որ ծնվում է Ինձ վրա ունեցած ձեր մեծ վստահությունից և հաստատվում` փրկելու ու պահպանելու Իմ խոստումի ու զորության վրա: Ձեռք բերեք այս հանդարտությունը և ամեն գնով պահեք այն:

Հանգստացեք Իմ մեջ:

Ապրեք Իմ մեջ հանդարտ, լուռ, ապահով, այսինքն` խաղաղ կյանքով:

Մեկնաբանություններ

Leave a Comment