Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշները տարեսկզբից ի վեր աճել են 10%-ով՝ նախորդ տարվա համեմատությամբ, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Ակտիվորեն ավելացնում ենք փոխադարձ առևտուրը։ Հունվարից հուլիս այն աճել է 10%-ով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ», – ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: