
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Իրական խաղաղության համար անհրաժեշտ է հաշտություն, իսկ հաշտության համար՝ արդարության վերականգնում։
• Քանի դեռ Հայաստանի տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից, հայ գերիները գտնվում են Բաքվում, ոչնչացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը, խաղաղության ձգտելու մասին Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են:
• Ադրբեջանի կողմից Փաշինյանին հրապարակային հրահանգները՝ նրա վարած անպատիվ քաղաքականության արդյունքն են»։
Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան