Պեսկով․ Ռուսաստանը բաց է Սև ծովում անվտանգության շուրջ բոլոր երկրների հետ երկխոսության համար

Ռուսաստանը բաց է Սև ծովում անվտանգության ապահովման շուրջ բոլոր երկրների հետ երկխոսության համար, սակայն երկկողմ համաձայնագրերի վերաբերյալ կոնկրետ բանակցություններ դեռ չեն ընթանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կախված է, թե ինչպիսի [երկկողմ համաձայնագրերի] մասին է խոսքը։ Մենք բաց ենք բոլոր երկրների հետ երկխոսության համար, սակայն այս հարցում առայժմ որևէ կոնկրետ քննարկում չի ընթանում»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դիտարկվում են այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի, Եգիպտոսի և Թուրքիայի հետ երկկողմ համաձայնագրերի տարբերակները։

Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանին այլ երկրներից առաջարկներ են ստացվել Սև ծովում անվտանգության ապահովման վերաբերյալ, նշել է, որ այդ թեման քննարկվել է երեկ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում, և «նախագահը պատասխանել է»։

Leave a Comment