
Ֆրանսիայի իրավապահ մարմինները մինչև կեսօր արդեն 600 մարդու են ձերբակալել՝ երկրում դպրոցականների բողոքի ակցիաների ֆոնին, հայտնում է Figaro թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներին։
Ֆրանսիայում ավագ դասարանների աշակերտներn արդեն երկրորդ շաբաթն է՝ բողոքում են գերծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտում առկա այլ խնդիրների դեմ։
Իշխանությունները նշում են, որ բողոքի ակցիաները ընդլայնվում և սրվում են։ Նախօրեին ձերբակալվել էր շուրջ 2 հազար մարդ, որոնց մեծ մասը անչափահասներ էին։ Որոշ բողոքի ակցիաներ ուղեկցվում են անկարգություններով, հրկիզման դեպքերով և ոստիկանության հետ բախումներով։ Կառավարության գնահատմամբ՝ դպրոցականների բողոքի ակցիաները վերածվել են փողոցային անկարգությունների։