
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի երրորդ տուրում 0:2 հաշվով պարտվեց Կիպրոսի ընտրանուն:
Նիկոսիայում կայացած հանդիպման հենց առաջին խաղակեսում տանտերերին հաջողվեց երկու գնդակ ուղարկել մեր դարպասը. 19-րդ րոպեին հաշիվը բացեց Լեոնիդաս Կոնոմիսը, իսկ 31-րդ րոպեին Անդրոնիկոս Կակուլիսը կրկնապատկեց այն:
Թեև երկրորդ խաղակեսի սկզբում՝ 52-րդ րոպեին, Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստ Կոստաս Պիլեասը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից, մեր ընտրանուն այդպես էլ չհաջողվեց օգտագործել թվային առավելությունն ու փոխել հանդիպման ընթացքը:
Հայաստանի հավաքականը 3 միավորով նահանջեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական, մինչդեռ Կիպրոսը 4 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, իսկ խմբի միանձնյա առաջատարը մնում է Չեռնոգորիան՝ վաստակած 9 միավորով: