Ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանը ունի գեթ մեկ համակիր. Միհրդատ Մադաթյան

РАФИК (սուրենպապիկյան) НИ В ЧЕМ НЕ ВИНОВАТ…

Օրվա ընթացքում բազմաթիվ մեկնաբանություններ տեսա կապված ադրբեջանցի դիվերսանտի հետ։ Կային իհարկե մտահոգություններ ու անհանգստություններ կապված դեպքի հետ, կային վախեցած մեկնաբանություններ, կային նաև, կարծում եմ զարմանիլի էլ չէ ուրախ, ադրբեջանցուն խրախուսող ու նույնիսկ այդ հայ կնոջը մեղադրող մեկնաբանություններ։ Իրականում այսօրվա իրականությունում, որտեղ ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանը ունի գեթ մեկ համակիր, նման մեկնաբանությունները տրամաբանական են։

Ինչևիցե, ես հիմա չեմ խոսելու այն մասին, որ Խորհրդային շրջանի ավարտից ի վեր, համենայն դեպս մինչև 2018 թվականի արհավիրքը նման բան ոչ միայն տեղի չէր ունեցել, այլև դա ուղղակի հայաստանի բնակչի գլխում չտեղավորվող փաստ էր։ Ոչ էլ խոսելու եմ այն, ըստ իս անբարոյականների մասին, որոնցից որոշներին վաղուց եմ ճանաչում ցավոք, ովքեր արդարացնում են ադրբեջանցուն, մեկնաբանելով, թե՝ «խաղաղ քնած է եղել, հայ կինը դանակով հարձակվել է նրա վրա (…ու թքած թե դա իր տունը չի եղել ու երեխաների հետ չի եղել), իսկ վերջինս ինքնապաշտպանվել է»։ Ոչ էլ խոսելու եմ այն մասին, թե ինչ ճակատագիր է ունենալու ադրբեջանցի դիվերսանտը ում ձերբակալել են ու ըստ իմ համոզմունքի ավելի լավ պայմաններում են պահում քան օրվա քաղաքական բանտարկյալներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին ու այլոց։

Ես հիմա խոսելու եմ ՀՀ Պաշտպանության Նախարարի աթոռը զբաղեցնող, արագ քաշ հավաքող ոմն «սուրենպապիկյան» վերնագրով անձի մասին։ Ես նաև խոսելու եմ ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանի, վերջին շրջանում հնչող տեքստերի մասին, որով մեղմացնում էր ու քիչ դատապարտելի դարձնում մարտական հերթափոխում քնելը։

ՊՆ նախարարի աթոռը զբաղեցնող անձի օրոք, բանակում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնցից եթե մեկը կամ երկուսը տեղի ունենային «նախկինների օրոք»՝ ՊՆ նախարարը շամպայնի խցանի նման դուրս կթռչեր իր զբաղեցրաց պաշտոնից ու նույնիսկ կդատվեր։ Բայց այս, արյունարբու-«խաղաղասեր» իշխանությունները, տարօրինակ գթասիրտ են գտնվում Սուրեն Պապիկյանի նկատմամբ, և ոչ միայն նրանք, այլև հանրությունը չի բարձրացնում այն պրիմիտիվ-տրամաբանական հարցը՝ իսկ որտե՞ղ էր հայ զինվորը երբ ադրբեջանցիցն ներթափանցում էր մեր տարածք։

Տրամաբանական է նաև այն, որ Հայաստանի սահմաններն այնքան անպաշտպան են, որ թշնամու զինվորը սահմանն անցնելուց հետո կիլոմետրեր է անցնում ու օրերով կարող է շրջել Հայաստանում, ու ձերբակալվել միայն՝ հայ կնոջը կրակելուց հետո, որից հետո էլ դեռ քննվում է թե արդյո՞ք այդ կինը մեղավոր չէ։ Հա, ու այդ կնոջ գյուղապետը, ամեն կերպ փորձում է փրկել ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի հետույքը, իրարամերժ բաներ ասելով, թե միգուցե պարսիկ է, բայց ինքը ադրբեջաներեն գիտի ու խոսել է ադրբեջաներենով դիվերսանտի հետ։

Ես իհարկե համոզմունք ունեմ, որ Հայաստան աշխարհի վերջին ձմեռն է լինելու այս ձմեռ, ու տրամաբանորեն տեսնում եմ, որ Հայաստանը ուզուրպատոր Փաշինյանի ու իր բանդայի թեթև ձեռքով ենթարկվելու է ԻՄ ԱՐՑԱԽԻ ճակատագրին, արդեն 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Սակայն իմ զարմանքն ու վրդովմունքը առաջացնում են՝ մորթարան տարվող գառան ոգևորությամբ այս իշխանություններին պաշտպանողները…

Չէ, «հայրենիք» գաղափարը Ձերը չի Տիկնայք և Պարոնայք, Դուք Թաթա լսեք, ինքը «այդքան ուրախ չէր տեսել հորն ու մորը» ինչպես 2018 թվականին։ Երևի Արցախի հանձնման գաղափարից էին ուրախացել, կամ էլ սպասվող պատերազմի մտքից… Իսկ միգուցե ուղղակի 20 000 000 դրամ հոնորարով համերգ կազմակերպելու գաղափարից, որը Հանրային Հեռուստատեսությամբ պիտի ցուցադրվեր 44 օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի օրը, աղ լցնելով հազարավոր զոհված մայրերի վերքերին։

P.S. Բարոյախրատական տեքստեր չգրեք Թաթայի բազմաթիվ ներողությունների ու բողոքների մասին։ Ներողությունը չի մաքրագրում պղծությունն ու չի վերադարձնում բյուջեյից ծախսված գումարները…

P.P.S. (ЛИКБЕЗ от Мигрдат Мадатян) Թաթա Սիմոնյանի հայրը մահացել է Ամանորի գիշերը՝ վթարից, երբ երգիչը ընդամենը 25 օրական էր՝ 1962 թվականին, բայց նա 2018-ին վերջինիս այնքան ուրախ էր տեսնում, որ երգում էր այդ մասին…

Միհրդատ Մադաթյան, գիտնական-հոգեբան, կլինիկական հոգեբան

Leave a Comment