Ինչպե՞ս է Շաքիում վիրավորված մայրը պաշտպանել ու փրկել երեխաներին

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է 2 ամսով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ժամը 14-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ արձակել։ Միջադեպի հետևանքով վիրավորում ստացած կնոջ քույրը «SHANTNEWS»-ին նոր մանրամասներ է պատմել։ Նրա խոսքով՝ երեք մատերը կորցրած ու ոտքից վիրավորում ստացած իր քրոջը հաջողվել է փրկել երեխաներին։

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Leave a Comment