Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն Ազգերի լիգայի երրորդ տուրում Դանիայի թիմի նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է Ռոնալդուի հեռանալն ու նրա խաղային համարը ստանալը։
«Ռոնալդուի հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը մեզ չի վերաբերում։ Մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ ունենք լավ թիմ։ Վստահ եմ, որ Ռոնալդուն ուրախ է Պորտուգալիայի հաղթանակի համար։
Մենք լավ հարաբերություններ ունենք, ես գիտեմ՝ ինչպիսի մարդ է նա։ Թիմը ամեն ինչից կարևոր է։ Մենք վաստակեցինք 3 միավոր և խմբի առաջատարն ենք։ Հիմա պետք է հանգստանալ և պատրաստվել կիրակի օրվա հանդիպմանը Նորվեգիայի հետ»,- Լեաուի խոսքերը մեջբերում է ESPN-ը։