3-ամյա երեխան 10-րդ հարկից ընկել է ու ողջ մնացել․ դեպքը տեղի է ունեցել Չինաստանում

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույանգ քաղաքում երեք տարեկան տղան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո, հաղորդում է «Սինա» լրատվական կայքը։

«Գույչժոու նահանգի Գույանգ քաղաքում երեք տարեկան տղան պատահաբար ընկել է տասներորդ հարկանի շենքից, բայց բարեբախտաբար բռնել է ներքևում գտնվող մրգային խանութի ծածկը», — հաղորդում է լրատվական կայքը։

Պորտալը պարզաբանել է, որ ընկնելուց հետո երեխայի բերանից եւ քթից արյուն է հոսել, սակայն նա գիտակից է եղել եւ ժպտում է անցորդներին: Տղային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ կոտրվածքներ կամ ներքին վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Խանութի հովանոցն ամբողջությամբ ավերվել է, սակայն սեփականատերը փոխհատուցում չի պահանջի։

Leave a Comment