Սննդամթերքի և էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև տրանսպորտային լոգիստիկայի զարգացումը եվրասիական ինտեգրման երեք առաջնահերթություններն են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Ես կնշեմ մի քանի ոլորտներ, որտեղ մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը», – առաջարկել է նա:
Միշուստինը հավելել է.
«Առաջինը պարենային անվտանգության ամրապնդման ուղղությամբ շարունակական աշխատանքն է. մեր քաղաքացիների բարեկեցությունը մեծապես կախված է դրանից: Երկրորդ՝ տրանսպորտային և լոգիստիկ համալիրի ամրապնդում: Երրորդ՝ էներգետիկ անվտանգություն և մեր երկրների ու ընկերությունների առավելությունների պահպանում՝ ինչպես ներդրումների ներգրավման, այնպես էլ ապրանքների՝ արտաքին շուկաներում առաջխաղացման առումով»: