Աշխարհի 26-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս է եկել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացվող ATP-500 շարքի China Open մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Հայ թենիսիստը երկրոդ շրջանում մրցել է աշխարհի 96-րդ ռակետ, սլովակ Ալեքս Մոլչանի հետ և առավելության հասել երկու սեթում՝ 7:5, 6:3:
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 41-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչի և աշխարհի 58-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ժայի դիմակայության հաղթողը։
China Open-ի մրցանակային հինադրամը 4 միլիոն դոլար է։