Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում իր ելույթի ժամանակ: ՀՀ վարչապետը միջոցառմանը մասնակցել է հեռավար:

«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հանձնառությունը շարունակել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում՝ ուղղված տնտեսական կայունության ամրապնդմանը», – ասել է նա։

Leave a Comment