«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականից Ռոնալդուի հեռանալու մասին լուրը։
«Կրիշտիանուն հաղթող է։ Նա ունի էգո, և 20 տարի դա նրան բերել է գոլեր, տիտղոսներ և ռեկորդներ։ Դա նորմալ է։ Բայց հիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն։ Ֆուտբոլը նրան չի սպասի։ Նրա մարմինը այլևս այն չէ, ինչ նախկինում էր։
Ինչ վերաբերում է Ժորժե Ժեզուշին, ապա նա լավ մարզիչ է, որը գիտի, թե ինչպես աշխատել մեծ ֆուտբոլիստների հետ և չի վախենում նրանցից։ Եթե նա որեւէ որոշում է ընդունում, համարում է, որ այն օգուտ կբերի թիմին»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է O Globo-ն։