Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրիասյան
Հյուրեր. Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, ռումինացի թավջութակահար Անդրեյ Ինչիցա և Քյոլնի երաժշտության բարձրագույն դպրոցի դասախոս, դաշնակահարուհի Անի Տեր-Մարտիրոսյան:
Թեման. Բացառիկ կամերային երեկո Երևանում: Հոկտեմբերի 4-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա տարվա ամենասպասված դասական երաժշտության համերգներից մեկը։ Մեկ բեմում հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող տաղանդավոր երաժիշտներ։
Երեկոյի առանցքում համաշխարհային և հայ դասական երաժշտության գլուխգործոցներն են։
Օրվա թեման. «Ժպիտի համաշխարհային օր»: Հոկտեմբերի 2-ին նշվում է Ժպիտի համաշխարհային օրը։ Խորհրդանշական այս օրը կոչ է անում մի պահ մոռանալ առօրյա հոգսերի մասին և կենտրոնանալ այն պարզ երևույթների վրա, որոնք կարող են ջերմություն բերել մեր և շրջապատողների կյանք։
Տոնի հիմնական պատգամն է՝ կատարել բարության գործ և օգնել գոնե մեկ մարդու ժպտալու։ Անկեղծ ժպիտը զարմանալի ուժ ունի՝ վերացնելու հեռավորությունները, բարձրացնելու տրամադրությունը և ստեղծելու մարդկային կապեր։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։