Հետվճար՝ մինչև 10,000 դրամի չափով․ մեկնարկել է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը

Iravaban.net-ը Միասնական սոցիալկան ծառայությունից տեղեկանում է, որ հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է։ Կենսաթոշակի քարտով անկանխիկ գործարքների դեպքում քաղաքացիներին տրամադրվում է 20% հետվճար՝ մինչև 10,000 դրամի չափով։

Հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի և ծառայությունների մատուցման կետերում քարտային վճարումներ կատարելու դեպքում։

Leave a Comment