Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

2 Հոկտեմբերի, 2026

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը՝ հատկապես առանց մեր գերիների փոխանակման։

Ես ասել եմ և ասում եմ՝ ադրբեջանցու հետ այսպես խաղաղություն չի կառուցվում։ Թշնամանքը խոսքերով չի վերանում։ Ծիրանի ծառը խնձոր չի կարող տալ»։

Leave a Comment