Ֆրանսիական հանրահայտ «Բորդո» ֆուտբոլային ակումբը խորհրդանշական 1 եվրոյով վաճառվել է անգլիական Park Bench ներդրումային ընկերությանը, քանի որ նոր սեփականատերն ամբողջությամբ ստանձնել է ակումբի հսկայական պարտքերը:
Սա բիզնեսում ընդունված փորձ է, երբ սնանկացման եզրին գտնվող ընկերությունն օտարվում է խորհրդանշական գնով, որպեսզի նախկին սեփականատերը ազատվի ֆինանսական բեռից, իսկ ակումբը փրկվի լիակատար լուծարումից։
2026 թվականի սեպտեմբերի սկզբին ակումբը, որը վերջին մրցաշրջաններում խաղում էր Ֆրանսիայի ցածր դիվիզիոններում, հեռացվել էր ազգային լիգաներից։ Աումբը պայքարում էր գոյատևելու համար: Գնորդների հետ մի քանի գործարքներ մնացին անավարտ: Եվ ահա Park Bench-ը իր վրա վերցնելով ակումբի զգալի պարտքերը, խորհրդանշական գումարով գնեց այն:
Վերջին երկու մրցաշրջանները «Բորդոն» անցկացրել է Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնում։ 2024 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով թիմը դուրս էր մնացել ուժեղագույնների լիգայից։ «Բորդոն» Ֆրանսիայի 6-ակի չեմպիոն ու քառակի գավաթակիր է: