Արդյոք Հայաստանը պատրաստ է՞ ընդունել ատոմակայան կառուցելու Մոսկվայի տարբերակը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում չի բացառել, որ Հայաստանի կառավարությունը կհրաժարվի մոդուլային միջուկային ռեակտոր ունենալու ծրագրից ու կգերադասի ավելի հզոր էներգաբլոկ կառուցել: Ինչի՞ մասին են վկայում վարչապետի խոսքերը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Պատահականություն չէ, որ վարչապետն այս հայտարարությամբ հանդես եկավ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի Երևան կատարած այցից հետո: Հիշեցնեմ՝ նույն այդ օրը Երևանում կայացավ հայ-ռուսական կոմիտեի համատեղ նիստը, որում քննարկվում էր ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը եկարացնելու թեման: Դրանից հետո Հայաստանի վաչապետը խոստովանում է, որ Հայաստանի կառավարությունում քննակվում է ավելի մեծ՝ 1000 ՄՎտ հզորությամբ ատոմակայան կառուցելու ծրագիրը և այդ նույն հզորությամբ ատոմակայան կառուցելու առաջարկը երկու օր առաջ հայտնեց «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը»,-ասել է Երկանյանը:

Ի՞նչ տեսք դա կարող է ունենալ գործնականում: Մինչ վերջերս ասում էին, որ նոր էներգաբլոկ կամ ռեակտոր կառուցելու հարցը պետք է որոշվի մինչև այս տարվա վերջ: Փաստորեն հետաձգվո՞ւմ է:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment