Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպքից հետո Syunik News-ը զրուցել է տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբոր՝ Սարիբեկ Ավետիսյանի հետ։
Սարիբեկ Ավետիսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տան տարածքում և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է նրան, ինչից հետո, ըստ եղբոր փոխանցած տեղեկության, զինծառայողը կրակել է կնոջ ուղղությամբ։
Կրակոցի հետևանքով Անի Ավետիսյանը վնասվածք է ստացել ոտքի հատվածում։
Եղբոր խոսքերով՝ քույրը շատ արյուն էր կորցրել:
Նա հավելել է, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից վնասվածք է ստացել նաև իրենց մյուս եղբայրը՝ ձեռքի հատվածում։