
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկները ամենայն խորությամբ կդիտարկենք, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք։ Այս պահին վերլուծում ենք առաջարկները, և կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի»,- ասաց Փաշինյանը։
Նա միաժամանակ նշել է, որ հարցին փորձագիտական մակարդակով անդրադառնալու համար անհրաժեշտ են լրացուցիչ քննարկումներ՝ հավելելով, որ ընտրություններից հետո արձանագրել են՝ ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարվեն՝ ստեղծված խնդրահարույց իրադրությունները ապագայում բացառելու համար։
Օրեր առաջ հրապարակված ԵԽԽՎ զեկույցում տեղ էին գտել մտահոգություններ ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի կիրառման, ԿԸՀ որոշումների հիմնավորվածության և ընտրովի քրեական հետապնդումների վերաբերյալ, ինչը լայն քննադատության առիթ էր։