Խաղողի մթերման սեզոնը շարունակվում է, իսկ գյուղատնտեսության ոլորտում օրակարգում է նաև վառելիքի թանկացման հնարավոր ազդեցությունը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր այցելել է գործարաններից մեկի Արտաշատի մթերման կետ, որտեղ այս սեզոնին նախատեսում են մթերել մինչև 32 հազար տոննա խաղող։ Նախարարն անդրադարձել է նաև բենզինի թանկացմանը՝ նշելով, որ այն կարող է անդրադառնալ գյուղմթերքի ինքնարժեքի և գների վրա։
Մանրամասները՝ ռեպորտաժում: