ԱՄՆ նախագահի՝ առևտրի հարցերով խորհրդական Պիտեր Նավարոն կանադական իշխանություններին զգուշացրել է չփորձել միջամտել Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրություններին՝ երկու երկրների միջև շարունակվող առևտրային պատերազմի ֆոնին, հաղորդում է Politico-ն։
«Դուք (Կանադան) լոբբինգ եք արել մեր երկրում ձեր շահերի համար և անցյալում հաջողությունների եք հասել, և կարծում եք, որ կարող եք շարունակել դա անել։ Հիշեցում Կանադային. դուք չեք կարող դա անել», – թերթը մեջբերել է Նավարոյի խոսքերը երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ։
Նավարոն նաև զգուշացրել է Օտտավային հնարավոր հետևանքների մասին, եթե Կանադան փորձի ազդել նոյեմբերյան քվեարկության վրա:
Մասնավորապես, ըստ հրատարակության, նա առանձնացրել է Մեն նահանգը և Միչիգանը, որտեղ ընթանում են Սենատի և նահանգապետի ամենաթեժ մրցավազքերը, և որոնց տնտեսություններն ամենաշատն են տուժել փոխադարձ առևտրային սահմանափակումներից: