Ե՞րբ է ընկերության ղեկավարը պատասխանատվություն կրում ընկերության պարտքերի համար

Սնանկության գործընթացը միայն պարտապան ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի իրացման և պարտատերերի պահանջների բավարարման գործընթաց չէ։ Այն ենթադրում է նաև պարտապանի ղեկավարի համար օրենքով սահմանված մի շարք պարտականություններ և պատասխանատվության ռիսկեր։ Սնանկության վարույթ հարուցելուց հետո ղեկավարի լիազորությունների շրջանակը կարող է էապես սահմանափակվել, իսկ գույքի տնօրինման, կառավարչին տեղեկություններ տրամադրելու կամ վարույթին պատշաճ կերպով չհամագործակցելու հետ կապված խախտումները կարող են հանգեցնել ոչ միայն գույքային, այլև օրենքով նախատեսված դեպքերում՝ քրեական պատասխանատվության։

Ի՞նչ է փոխվում ղեկավարի համար սնանկության գործընթացի մեկնարկից հետո, ո՞ր գործողությունների համար կարող է նա անձամբ պատասխանատվություն կրել, և ի՞նչ պարտականություններ ունի սնանկության կառավարչի նկատմամբ։ Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն պարտապանների ղեկավարների, այլև պարտատերերի և սնանկության գործընթացում ներգրավված այլ անձանց համար։ Թեմայի մանրամասները Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել է «Եղիազարյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Մակար Եղիազարյանը։

Leave a Comment