«Ռիբոկ»-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել է, իրավական գնահատականը փոփոխվել է. ՔԿ

Օգոստոսի 4-ին «Ռիբոկ» սպորտային համալիրի լողավազանում անձի ջրահեղձ լինելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

«Տուժողը գտնվել է ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում: Սեպտեմբերի 24-ին մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տուժողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը փոփոխվել է Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)»,- հայտնում են ՔԿ-ից։

Leave a Comment