Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում տեղի են ունեցել փոփոխություններ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Վնասվածքի պատճառով հավաքը բաց են թողնում կիսապաշտպաններ Լևոն Բաշոյանն ու Էդգար Փիլոյանը։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը մինչև հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի Իտալիայի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ խաղերին։

ԲԿՄԱ-ի պաշտպան Սերգեյ Հարությունյանը կմիանա Հայաստանի Մ-20 հավաքականին և կմասնակցի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք ընկերական մրցաշարին։

Հոկտեմբերի 2-ին Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը կմրցի Ուզբեկստանի, հոկտեմբերի 4-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 6-ին՝ Սաուդյան Արաբիայի հասակակիցների հետ։

Leave a Comment