Նեթանյահուն գաղտնի մեկնել է ԱՄԷ

Նեթանյահուն գաղտնի մեկնել է ԱՄԷ

Արաբական Միացյալ Էմիրությունները հաստատել են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը այցելել է երկիր և հանդիպել նախագահ Մուհամմեդ բեն Զայիդի հետ:

Մի շարք լրատվամիջոցների անանուն աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարության ղեկավարը մտադիր էր անձամբ խնդրել բեն Զայիդին հերքել տեղեկություններն այն մասին, թե 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ներխուժումից առաջ զգուշացրել է Նեթանյահուին ՀԱՄԱՍ-ի նախապատրաստվող հարձակման մասին:

Տվյալներն այն մասին, որ ՄԱԷ-ն վարչապետին զգուշացրել էր հարձակման մասին, առաջինը հրապարակել էր իսրայելական ձախակողմյան «Haaretz» թերթը դեռևս սեպտեմբերի սկզբին: Հրապարակումից հետո Նեթանյահուն խոստացել էր դատի տալ թերթին:

Այժմ իսրայելական Channel 12 հեռուստաալիքը հայտնել է, որ կիրակի կեսօրին մոտ Նեթանյահուն և նրան ուղեկցող անձինք մասնավոր ինքնաթիռով մեկնել են Աբու Դաբի և ՄԱԷ-ում անցկացրել մոտ չորս ժամ:

Որոշ տվյալներով՝ Մուհամմեդ բեն Զայիդի հետ նրա հանդիպումը տեղի է ունեցել հենց Աբու Դաբիի օդանավակայանում:

ԱՄԷ-ի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ այցն իսկապես կայացել է, և կողմերը «քննարկել են Միացյալ Արաբական Էմիրությունների և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունները և դրանց ամրապնդման ու զարգացման ուղիները»:

Նեթանյահուի գրասենյակը ևս հաստատել է այդ լուրերը՝ հայտնելով, որ երկրի վարչապետն ու կինը այցելել են Միացյալ Արաբական Էմիրություններ՝ ՄԱԷ նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայիդի հրավերով: Նեթանյահուին ուղեկցել են Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը, «Մոսադ»-ի ղեկավարը, ռազմական քարտուղարը և արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը:

Leave a Comment