Թրամփ․ ԱՄՆ-ն ու Իրանը նոր շփումներ են ունեցել միջնորդների միջոցով

Իրանը և Միացյալ Նահանգները նոր շփումներ են ունեցել միջնորդների միջոցով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այո՛, ունեցել են»,– Սպիտակ տանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է ԱՄՆ նախագահը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք այսօր ամերիկյան կողմը կապ է հաստատել Իրանի հետ։

Թրամփը նաև դրական պատասխան է տվել ճշտող հարցին, թե խոսքը միջնորդների միջոցով իրականացված շփման մասին է։ ԱՄՆ նախագահը չի գնահատել այդ խորհրդակցությունների արդյունքները։

Leave a Comment