ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված խոշոր հրդեհից հետո այժմ վերականգնման աշխատանքներ են ընթանում։ Մինչ մասնագետները գնահատում են պատճառված վնասը, իրավապահները պարզում են հրդեհի առաջացման հանգամանքները։ Ընկերությունում ասում են՝ այս պահին որևէ վարկած չեն բացառում, իսկ ենթակայանի վերագործարկման ժամկետները կախված են փորձաքննությունների արդյունքներից։