Անժելա Սարաֆյանը նկարահանվել է «Մութ նյութ» սերիալի երկրորդ եթերաշրջանում

28 Սեպտեմբերի 2026, 17:30

«Apple TV+»-ի գիտաֆանտաստիկ «Մութ նյութ» (Dark Matter) սերիալի երկրորդ եթերաշրջանն արդեն հասանելի է։ Սերիալի դերասանական կազմին միացել է ամերիկաբնակ հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը։

Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է օգոստոսի 28-ին, իսկ Սարաֆյանի մասնակցությամբ «Love and Be Loved» («Սիրել և սիրված լինել») վերնագրով դրվագը հեռարձակվել է սեպտեմբերի 25-ին։

Սարաֆյանը մարմնավորում է առեղծվածային կնոջ, որն օգնում է բացահայտել բազմատիեզերքի նոր կողմերը, որտեղ հայտնվել է սերիալի գլխավոր հերոսը։

Դերասանուհին սոցիալական ցանցերում շնորհակալություն է հայտնել սերիալի պատասխանատու Բլեյք Քրաուչին և ստեղծագործական ողջ թիմին՝ «այս անհավանական փորձառության» համար։

Leave a Comment