Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի վարչապետ Հենդրիկ Վյուստը եռօրյա այցով մեկնել է Թուրքիա, որի ընթացքում Անկարայում հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին գրում է գերմանական WELT պարբերականը։
Հանդիպումը նրա օրակարգում ավելացվել է վերջին պահին, ինչը ուշագրավ է, քանի որ Գերմանիայի դաշնային երկրամասերի ղեկավարների և Թուրքիայի նախագահի նման հանդիպումները սովորական չեն։
Վյուստը հանդես է եկել ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացման օգտին։ Նրա խոսքով՝ այդ բարեփոխումը վաղուց է հասունացել և կարող է երկու կողմերի համար նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել։
CDU-ի ազդեցիկ գործիչ Վյուստի այցը ուշագրավ է նաև Գերմանիայի ներքաղաքական համատեքստում․ նրա անունը վերջին շրջանում շրջանառվում է որպես կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնարավոր հաջորդի թեկնածություն՝ կուսակցության ներսում առկա լարվածության ֆոնին։
