Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ներառված էին ԵՄ անդամ ավելի քան երկու տասնյակ երկրների, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի տարբեր ներկայացուցիչներ:

Քննարկման առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը և կապերի խորացմանն առնչվող թեմաները։

ԱԽ քարտուղարն աշխատանքային խմբի պատվիրակությանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ծանոթացրել տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։

Leave a Comment