Ֆուտբոլի Ազգերի լիգայում սեպտեմբերի 28-ին կշարունակվեն խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։
Հայաստանի հավաքականը «Հանրապետական» ստադիոնում կընդունի Չեռնոգորիայի թիմին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը C լիգայի երկրորդ խմբի առաջին տուրում 2:0 հաշվով հաղթել էր Լատվիայի, Չեռնոգորիան՝ 2:1 հաշվով Կիպրոսի ընտրանուն։
Խմբում առաջին տեղ գրաված թիմը դուրս կգա B լիգա։ Երկրորդ տեղը գրաված թիմը անցումային հանդիպում կանցկացնի B լիգայի ուղեգրի համար։
Այսօր տեղի կունենան հետևյալ հանդիպումները․
C լիգա, երկրորդ խումբ՝
Հայաստան – Չեռնոգորիա
Լատվիա – Կիպրոս
A լիգա, առաջին խումբ՝
Բելգիա – Ֆրանսիա
Թուրքիա – Իտալիա
B լիգա, երկրորդ խումբ՝
Վրաստան – Ուկրաինա
Հյուսիսային Իռլանդիա – Հունգարիա
B լիգա, չորրորդ խումբ՝
Ռումինիա – Բոսնիա եւ Հերցեգովինա
Շվեդիա – Լեհաստան։