
1990-ականներից հայտնի «էքստրասենս» Անատոլի Կաշպիրովսկին 86 տարեկանում հայր է դարձել․ մեկ տարի առաջ ծնվել է նրա և նրա երրորդ կնոջ՝ Գուլիզարի, ով իրենից 33 տարով փոքր է, դուստրը՝ Էլինան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կաշպիրովսկու ներկայացուցիչը։
«Շատ է կապված դստեր հետ և շատ է սիրում նրան»,- նշել է ներկայացուցիչը։
Հայտնի չէ՝ արդյոք զույգը դիմել է արտամարմնային բեղմնավորման օգնությանը, թե ոչ։ Նշենք, որ Կաշպիրովսկին առաջին կնոջից ևս երկու երեխա ունի։