ՀԷՑ-ի «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում տեղի ունեցած հրդեհի փաստով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ. իրականացվում է նախաքննություն։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է, որ ՀԷՑ-ի պատվիրակմամբ մեկնարկել և իրականացվում է նաև անկախ համալիր փորձաքննություն։
ՀԷՑ-ի Անվտանգության և Վերահսկողության տնօրենությունում, զուգահեռաբար նաև Տեխնիկական տնօրենությունում միաժամանակ տեղի են ունենում երկու ծառայողական քննություններ։

Նկարում հրդեհված 40.000 կՎԱ հզորության, 110/6 կՎ լարման տրանսֆորմատորի պիտակն է. այն 1969 թվականի արտադրության էր։