
Բոտսվանայի Հանրապետությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրել է հայազգի մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի թեկնածությունը։ Բոտսվանայի կառավարությունն այս քայլին է դիմել՝ բարձր գնահատելով բժշկի համաշխարհային ներդրումը առողջապահության ոլորտում։ «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում Թամամյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Բոտսվանայի կողմից առաջադրվել այդ պաշտոնում։