Հայկական ռադիոյի 100-ամյակը նշվում է նաև նոր սերնդի ձայնով։ Տավուշից մինչև Երևան՝ դպրոցականները մի քանի ամիս ուսումնասիրել են ռադիոյի պատմությունը, աշխատել արխիվային նյութերի հետ և փորձել հասկանալ՝ ինչ տեղ ունի ռադիոն այսօր թվային մեդիայի ու սոցիալական հարթակների կողքին։ «Արդեն 100 տարի՝ «Խոսում է Երևանը»» մեդիա-մրցույթն ամփոփվել է մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում երիտասարդները ներկայացրել են իրենց ստեղծած պատմություններն ու առաջին մեդիաաշխատանքները։